Առատաշենի Սուրբ Աստվածածին
2015թ.-ի հունիսի 19-ին կայացավ եկեղեցու բացման և օծման արարողությունը, ձեռամբ Արմավիրի Թեմի Առաջնորդ գերաշնորհ Տեր Սիոն եպիսկոպոս Ադամյանի, մասնակցությամբ Հայոց Բանակի հոգևոր Առաջնորդ Տեր Վրթանես եպիսկոպոս Աբրահամյանի և Արմավիրի թեմի հոգևորական դասի:
Եկեղեցու բարերարն է համայնքի բնակիչ տիար Արամ Պողոսյանը, ով ՊՆ պահեստային գնդապետ է և Արցախյան ազատամարտի մասնակից: Եկեղեցին բազիլիկ կառույց է, որի ճարտարապետն է Սամվել Հակոբյանը: Ճարտարապետի օգնականն է համայնքի բնակիչ Վարդան Պողոսյանը, իսկ քանդակագործ վարպետը Աշոտ Ներսիսյանն է, ովքեր բոլոր աշխատանքները կատարել են մեծ նվիրումով և սիրահոժար կերպով, այդ կերպ իրենց ներդրումն ունենալով եկեղեցու կառուցման գործին:
Վեհափառ Հայրապետի սրբատառ կոնդակովվ նորաօծ եկեղեցու բարերարը պարգևատրվել է «Սուրբ Ներսես Շնորհալի» շքանշանով:
Բարեկարգվել է նաև եկեղեցու հարակից տարածքը, որին իրենց մասնակցությունն են ունեցել հավատավոր զավակներ և′ համայնքում, և′ արտերկում ապրող, ինչպես նաև դպրոցի տնօրինությունը և համայնքապետարանը՝ համայնքապետ Վահրամ Հարությունյանի գլխավորությամբ:
Եկեղեցին անվանակոչվել է Սուրբ Մարիամ Աստվածածնի անունով, ի հիշատակ բարերարի մոր և բոլոր մայրերի:
Եկեղեցու հոգևոր հովիվն է` Տ. Ներսես քհն. Ռուշանյանը
- Տ.Սիոն եպս.Ադամյան
- Արևագալի ժամերգություն