Ջաֆիդայի Սբ. Կարապետ եկեղեցի
2014թ. մայիսի 10-ին Արմավիր մարզի Ջանֆիդա համայնքում ձեռամբ Արմավիրի թեմի Առաջնորդ Տ. Սիոն Եպիսկոպոս Ադամյանի և մասնակցությամբ ՀՀ ԶՈՒ հոգևոր Առաջնորդ` Տ. Վրթանես Եպիսկոպոս Աբրահամյանի, Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Լուսարարապետ` Տ. Հովնան Եպսիկոպոս Հակոբյանի մասնակցությամբ և Արմավիր թեմի հոգևոր դասի կատարվեց նորակառույց Սուրբ Կարապետ Եկեղեցու օծման արարողությունը:
Ջանֆիդա գյուղում եկեղեցի կառուցել է Կարապետյան եղբայրներից՝ Արթուր Կարապետյանի բարերարությամբ, ով իրականացրել է նաև իր ծնողների ու նախնիների երազանքը: Նա ջանք ու եռանդ և ոչ մի նյութական միջոց չի խնայել, որպեսզի հայրենի համայնքը ունենա աղոթքի տեղ: Բարերարը եկեղեցին կառուցել է իր ծնողների հիշատակին և ցանկացել է կոչվի իր Կարապետ պապի անունով` Սուրբ Կարապետ:
Եկեղեցին բացման օրվանից մինչև 2016թ.-ի մարտ ամիսը ունեցել է այցելու հոգևորական:
Այժմ եկեղեցու հոգևոր հովիվն է Տեր Արիս քահանա Խաչատրյանը:
- Տեր Արիս քհն. Խաչատրյան
- 10.05.2014թ, Սուրբ Կարապետ եկեղեցու օծման արարողություն
- Ջանֆիդայի Սուրբ Կարապետ եկեղեցի
- Ջանֆիդայի Սուրբ Կարապետ եկեղեցի