Աղավնատան Սուրբ Աննա եկեղեցի

2012թ.  հոկտեմբերի 21-ին  Արմավիրի մարզի Աղավնատուն գյուղում ձեռամբ Արմավիր թեմի առաջնորդ Տ. Սիոն Եպիսկոպոս Ադամյանի և մասնակցությամբ Արմավիրի թեմի հոգևոր դասի կատարվեց նորակառույց Սուրբ Աննա վեհաշուք եկեղեցու օծման արարողությունը:

 Նախորդ օրը` հոկտեմբերի 20-ին նախագահությամբ Արմավիրի թեմի առաջնորդ Տ. Սիոն եպիսկոս Ադամյանի կատարվել էր<<Դռնբացեքի>> արարողություն և օծվել էին եկեղեցու 12 սյուները:

Հոկտեմբերի 21-ին Սրբազան Հայրը Սրբալույս մյուռոնով օծեց Սուրբ Սեղանը, Սուրբ Խորանի սյուները` չորս Ավետարանիչների անուններով և Մկրտության ավազանը:

Վեհափառ Հայրապետի սրբատառ կոնդակով բարերար Վահան Ավագյանը արժանացավ Հայ Առաքելական Սուրբ եկեղեցու Սուրբ Գրիգոր Լուսավորչի պատվո բարձրագույն շքանշանի:

Եկեղեցու հոգևոր հովիվն է Տեր Մասիս քահանա Վարդերեսյանը: