Սուրբ Բարսեղ Կեսարացի եկեղեցու բարերարի այցը

Ս/թ ապրիլի 13-ին Արմավիրի թեմի առաջնորդ Տ. Սիոն եպս. Ադամյանի առաջնորդությամբ Արմավիրի մարզպետարանում Աշոտ Ղահրամանյանին էին հյուրընկալվել  Եգիպտոսի թեմի առաջնորդ Տ. Աշոտ. Եպս Մնացականյանը,  Արմավիրի թեմի Նոր Կեսարիա համայնքի Սուրբ Բարսեղ Կեսարացի եկեղեցու բարերար եգիպտաբնակ տիար Բարսեղ Գըզըլյանը, նրա հարազատները` վերջիններս Հայաստան էին այցելել Բարսեղ Գըզըլյանի թոռնիկի մկրտության առիթով:

Մինչ եկեղեցի այցելելը բարերարը մարզպետարանում պարգևատրվեց մարզպետի կողմից Արմավիրի մարզի Նոր Կեսարիա գյուղական համայնքում Սուրբ Բարսեղ Կեսարացի եկեղեցու կառուցման նպատակով իրականացրած բարերարության ու հայ ժողովրդի հոգևոր արժանիքների պահպանման գործում ունեցած մեծ ավանդի համար ` ՀՀ Արմավիրի մարզպետի ոսկե հուշամեդալով:

Մարզպետի կողմից շնորհակալագրերի աժանացան նաև Արմավիրի թեմի առաջնորդ Տ.  Սիոն եպս. Ադամյանը և Եգիպտոսի թեմի առաջնորդ Տ. Աշտոտ. եպս Մնացականյանը Նոր Կեսարիա համայնքի հոգևոր կյանքում մատուցած ծառայությունների համար:

2011 թվականի օգոստոսի 20-ին  Արմավիրի թեմի բարեխնամ առաջնորդ Տ. Սիոն եպս. Ադամյանի ձեռամբ, մասնակցությամբ Եգիպտոսի թեմի առաջնորդ Տ. Աշոտ եպս. Մնացականյանի օծվել էր եգիպտաբնակ Բարսեղ Գըզըլյանի բարերարությամբ կառուցված Նոր Կեսարիա համայնքի Սուրբ Բարսեղ Կեսարացի եկեղեցին: Ցավոք այդ ժամանակ տիար Բարսեղ Գըզըլյանը հարգելի պատճառներով չէր կարողացել ներկա գտնվել արարողությանը: Սակայն այժմ  նա Հայաստանում  է իր ընտանիքի և հարազատների հետ ու շատ կարևոր նպատակներով` մկրտել թոռնիկին Սուրբ Բարսեղ Կասարացու անավան եկեղեցու Սուրբ Ավազանում նաև ծանոթանալ Նոր Կեսարիա  համայնքի բնակիչների և համայնքում առկա  խնդիրներին` հետագայում հնարավորինս աջակցելու նպատակով:

Բարերարին եկել էին դիմավորելու և իրենց երախտիքի խոսքը փոխանցելու համայնքապետը, համայնքի բնակիչները, տարածաշրջանի համայնքներից և թեմի երիտասարդաց միության անդամներից: Մկրտության արարողությունից հետո բոլոր հավացյալներին բարերարի կողմից բաժանվեց օրհնված մատաղ: