Մեծամորի Ս. Ղազար եկեղեցի
Սուրբ Ղազար եկեղեցին կառուցվել է 2002 թվականին ամերիկաբնակ տեր և տիկին Զավեն և Ազատուհի Դադեկյանների բարերարությամբ։ Արմավիրի թեմի Մեծամորի միակ եկեղեցին օծվել է 2005 թվականի հոկտեմբերի 22-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսի կողմից։
Մեծ Պահքի 41-րդ օրը, Հայաստանյաց Առաքելական եկեղեցում Ղազարոսի հարության հիշատակի օրն է։ Այդ օրը տարբեր վայրերից ուխավորներ են գալիս Մեծամորի Սուրբ Ղազար եկեղեցի ուխտի պատարագին մասնակցելու։
Եկեղեցու ճարտարապետն է՝ Խաչիկ Դանիելյանը:
Եկեղեցու հոգևոր հովիվն է Տ. Տաթև քհն. Կիրակոսյանը:
- Տ. Տաթև քհն. Կիրակոսյան