Գայի Սուրբ Նշան եկեղեցի
Եկեղեցու մասին պատմական տվյալները քիչ են: Եկեղեցու տոնը նշվում է Շողակաթի, Սբ. Էջմիածնի ըստ Տեսլայն Սբ. Գրիգոր Լուսավորչի եկեղեցու ուխտի օրը:
Գայի Սբ. Նշան եկեղեցու վերանորոգման աշխատանքները կատարվել են Կանադահայ հայոց թեմի եկեղեցասեր երիտասարդաց միության /CYMA կազմակերպության/ նյութական և ֆիզիկական աջակցությամբ: Վերանորգմանը աջակցել է «Կիլիկա Գարեջուր» ՓԲԸ տնօրեն Աշոտ Բաղդասարյանը, գեներալ-մայոր Գագիկ Մելքոնյանը: Եկեղեցուն կից գործում է Սբ. Նշան կրթական կենտրոնը:
Եկեղեցու հոգևոր հովիվն է Տ. Գևորգ քհն Կրտիկաշյանը:
- Տ. Գևորգ քահանա Կրտիկաշյան