Այգեշատի Սբ. Գևորգ

Եկեղեցին կառուցվել է 1854թ.: Շինարարական աշխատանքներին ակտիվորեն մասնակցել են համագյուղացիները: Առաջին քահանան եղել է Տ. Եփրեմը, իսկ Տ. Եփրեմից հետո նրա որդի`  Տ. Ղևոնդը, նրանք եղել են Այգեշատ գյուղի բնակիչներ: Համայնքի տարեցների վկայությամբ եկեղեցին ակտիվ գործունեություն է վարել, համագյուղացիները միասնական նշել են բոլոր եկեղեցական տոները: Եվ այս ամնը տևել է մինչև խորհրդային կարգերի հաստատվելը, որից հետո եկեղեցին ծառայել է որպես ցորենի ամբար: Երկար տարիներ կանգուն էին միայն եկեղեցու պատերը, սակայն 2005 թ-ին Այգեշատ գյուղի նախկին բնակիչ Ռուբեն Ցոլակի Գրիգորյանը ձեռնամուխ եղավ եկեղեցու վերակառուցմանը:

Եկեղեցին ամբողջովին վերանորոգվելուց հետո վերաօծվել է 2007թ. սեպտեմբերին,  ձեռամբ  թեմի առաջնորդ
Տ. Սիոն եպս. Ադամյանի:  Եկեղեցու ուխտի օրը Ս.Գևորգ քաջամարտիկ զորավարի, Ադոկտոսի և Ռոմանոս Երգեցողի հիշատակության  օրն է:

Եկեղու հոգևոր հովիվն է` Տեր Մաշտոց քհն. Ստեփանյանը