Մրգաշատի Սուրբ Աստվածածին եկեղեցի

1865թ. սկսվել է գյուղի Սբ.Աստվածածին եկեղեցու շինարարությունը, որը կառուցվել է մատուռի վրա:  Եկեղեցու առաջին օծումը կատարվել է 1903թ.: Եկեղեցու երկարությունը 33մ է, իսկ լայնությունը` 17 մ: Տանիքը հողածածկ է:  Եկեղեցու վանահայրն է եղել Տ. Գարեգին քահանան: Եկեղեցուն կից գործել է նաև դպրոց:  Ինչպես մյուս եկեղեցիները, այս մեկը նույնպես արժանացել է ծանր տառապանքների և 1937թ մինչև 1980թ ծառայել է որպես ցորենի պահեստ: Գյուղի ժողովրդի համար շատ կարևոր սրբատեղի է եղել Սբ. Աստվածածին եկեղեցին: Նրանք այդ ընթացքում հավատով սպասել են և եկեղեցու Արևելյան կողմում գտնվող խաչի մոտ աղոթել, որ մի գեղեցիկ օր կվերաբացվի իրենց սիրելի եկեղեցին:

2007թ. մեծ ուրախություն ապրեց գյուղը, երբ Աստծո կամքով  Հյուսիսային  Ամերիկայի Արևմտյան թեմի առաջնորդ Տ. Հովնան արքեպիսկոպոս Տերտերյանի միջնորդությամբ բարերարներ Տեր և Տիկին   Մազմանյանների  աջակցությամբ սկսվեց եկեղեցու վերանորոգումը, կատարվեց մասնակի վերանորոգում, քանի որ  նրանց մոտ առաջ եկած ֆինանսական անկայուն վիճակը խթանեց հետագա ֆինանսավորմանը:  Այնուհետև  եկեղեցու  վերանորոգման աշխատանքներին աջակցեցին  Խլղաթյան եղբայրները, Կարեն Մրկրչյանը, համայնքապետը, նրանց նվիրաբերությունների արդյունքում  2011 թ. հոկտեմբերի 15-ին  թեմի առաջնորդ Տ. Սիոն եպս. Ադամյանի ձեռամբ և թեմի հոգևոր դասի կատարվեց  Մրագաշատ համայնքի Սբ. Աստվածածին եկեղեցու վերաօծումը:

2012թ-ից մինչև 2016թ-ը եկեղեցու հոգևոր հովիվն էր Տ. Կորյուն աբեղա Առաքելյանը:

2018թ. եկեղեցու հոգևոր հովիվ է նշանակվել Տ. Սահակ քհն. Մարտիրոսյանը