Բամբակաշատի Ս.Աստվածածին եկեղեցի
17 դ. եկեղեցու տեղում եղել է փայտաշեն տանիքոով մատուռ այնուհետև 1901-1914թթ գյուղի համայնքի ուժերով և օժանդակությամբ Նոր Նախիջևանի հայ համայնքի կառուցվել է Ս.Աստվածածին եկեղեցին: Եկեղեցին օծվել է Խրիմյան Հայրիկի ձեռամբ: Առաջին քահանան եղել է Տեր Հովհաննես Հովհաննիսյանը:
Խորհրդային տարիներին եկեղեցին վերածվել է թունաքիմիկատների պահեստի: 1987թ Վազգեն Ա Կաթողիկոսի հրամանով վերաբացվել է: Վերանորոգվել է ազգային բարերար Գևորգ Հովնանյանի օժանդակությամբ և վերաօծվել է 1991թվականին:
2014.թ-ին եկեղեցու 100 ամյակի կապակցությամբ, Սբ. Աստվածածին եկեղեցում բարերարությամբ համագյուղացի Լևոն Սոլկարյանի կատարվել են բարենորոգման աշխատանքներ տեղադրվել է եկեղեցու գմբեթի նոր խաչը, բակում տեղադրվել է խաչքար, բարեկարգվել տարածքը:
Լևոն Սոլկարյանը 1997թ.ից ապրում և աշխատում է Ռուսաստանի Դաշնության Տվեր քաղաքում, գործարար է: Ապրելով հայրենի գյուղից հեռու` Լևոն Սոլկարյանը երբեք չի մոռանում հարազատ օրրանը, համագյուղացիներին:
Եկեղեցու հոգևոր հովիվն է Տ. Գևորգ քհն. Միրզախանյանը:
- Տ. Հովհաննես քհն.Հովհաննիսյան
- Տ. Գևորգ քհն. Միրզախանյան և բարերար Լևոն Սոլկարյան