Շահումյանի Սուրբ Աստվածածին եկեղեցի

1800-ական թվականների վերջին կառուցված Էջմիածնի տարածաշրջանի Շահումյան համայնքի  Սուրբ Աստվածածին համայնքի բազիլիկ եկեղեցին 1930-ականներին վերածվել էր ավերակների, սակայն Աստծո օգնականությամբ  խոնարհված Սուրբ Աստվածածին եկեղեցու հարևանությամբ կառուցվեց նոր հոյակերտ եկեղեցի, որն էլ  թեմի առաջնորդ Տ. Սիոն եպս Ադամյանի ձեռամբ օծվեց 2010թ.:Եկեղեցու տարածքն ամբողջովին կառուցապատվել և պարսպապատվել է, տեղադրվել են խաչքարեր, կառուցվել է հովվատուն և այս ամենն իրականացվել է նախկին Շահումյան համայնքի բնակիչ, մոսկվաբնակ Կարեն Հովհաննիսյանի բարոյական և նյութական աջակցությամբ: Նա դեռ պատանի հասակից ուխտ էր արել, որ երբևէ կարողության դեպքում հարազատ գյուղում կկառուցի Աստծո տուն:  Կարենի երջանկությունը լիարժեք դարձավ, քանի որ կամքով Աստծո ու զորությամբ նա ի կատար ածեց իր երազանքը:
Հոգևոր կյանքի վերազարթոնքի և ի նպաստ եկեղեցաշինության Ն.Ս.Օ.Տ. Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց Հայրապետի կոնդակով տեր և տիկին Հովհաննիսյաններին շնորհվել է Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բարձրագույն շքանշանով: Եկեղեցու բացման օրվանից մինչև 2012թ.-ը  եկեղցու հոգևոր հովիվն է եղել  Տ. Ներսես քահանա Ռուշանյանը: 2015թ-ից եկեղեցու հոգևոր հովիվն է Տ. Գեղարդ քահանա Ղաբաղյանը: