Նոր Կեսարիայի Սուրբ Բարսեղ Կեսարացի եկեղեցի

Բարսեղ Գըզըլյանը լինելով պատմական Կեսարիա գյուղից 2003թ-ին այցելելություն է ունեցել Հայաստան: Տեղեկացել է, որ Արմավիրի տարածաշրջանում, մարզկենտրոնից 16կմ հեռավորության վրա  կա գյուղ` Նոր Կեսարիա անվամբ: Եգիպտոսի հայոց թեմի առաջնորդ Տ. Աշոտ եպս. Մնացականյանի միջոնրդությամբ  Բարսեղ Գըզըլյանը  որոշել է կառուցել Սուրբ Բարսեղ Կեսարացու անվան եկեղեցի : Եկեղեցու կառուցման աշխատանքները սկսվել են 2009թվականին: Եկեղեցու ճարտարապետն է Հրաչյա Գասպարյանը: Եկեղեցին միանավ բազիլիկ ոճի, տուֆակերտ, թաղածածկ եկեղեցի է: Մեծ խորանի աջ և ձախ կողմերում ունի երկու ավանդատուն:

2011 թ-ին ավարտվել է Սուրբ Բարսեղ Կեսարացու անվան  եկեղեցու կառուցման աշխատանքները և օծվել է 2011 թ-ի օգոստոսի 20-ին` ձեռամբ  Արմավիրի թեմի առաջնորդ Տ. Սիոն եպս. Ադամյանի, մասնակցությամբ Եգիպտոսի հայոց թեմի առաջնորդ Տ. Աշոտ եպս. Մնացականյանի և  թեմի հոգևոր դասի :