Արգավանդի Սուրբ Հովհաննես Եկեղեցի

Արմավիրի թեմի Արմավիրի տարածաշրջանի Արգավանդ համայնքում դեռևս 1800-ական թվականներից  կառուցվել էր  Սուրբ Հովհաննես եկեղեցին, սակայն անցած տարիների   դաժան փորձություններից  այն այլևս որպես գործող եկեղեցի չէր կարող լինել: 1960-ականների վերջին գյուղացիների միջոցներով եկեղեցու ավերակների տեղում  մի փոքր մատուռ էր կառուցվել, որն էլ ծառայել էր որպես սրբավայր հավատացյալների համար:
Մինչև 2008թ-ի սկիզբը Սուրբ Հովհաննես մատուռը ուներ կիսաավեր տեսք: Աստծո կամքով  եկեղեցուն նորից ծնունդ տվեց   Արգավանդ գյուղի զավակ սակայն այժմ Ուկրանիայում բնակվող`  Հայկ Մովսիսյանը, որի  հոր պապը Տ. Պողոս քահանան եղել է այդ եկեղեցու հոգևոր հայրը և թաղվել եկեղեցու բակում:
Եկեղեցին կառուցեց Հայկ Մովսիսյանի ծնողների Միասնիկ և  Եպրաքսյա Մովսիսյանների հիշատակին:
2009թ. նոյեմբերի 14-ին Արմավիրի թեմի առաջնորդ Տ. Սիոն եպս. Ադամյանի  նախագահությամբ, մասնակցությամբ թեմի հոգևորականների  օծվեց Արմավիրի տարածաշրջանի Արգավանդ համայնքի վերանորոգված Սուրբ Հովհաննես եկեղեցին: Բարերարը Արմավիրի մարզպետ Աշոտ Ղահրամանյանի կողմից եկեղեցաշինության համար պարգևատրվել է  Մովսես Խորենացի շքանշանով:

Եկեղեցու հոգևոր հովիվն է Տ. Մովսես քահանա Աշուրյանը, ով հանդիսանում է Տանձուտի Սուրբ Սահակ եկեղեցու հոգևոր հովիվը:

Եկեղեցում կիրակնօրյա պատարգաներ  մատուցվում է այցելու հոգևորական՝

Տ. Հովել քհն. Գամաղելյանի կողմից: