cost of a bottle of viagra caverta 25 price in india nizoral shampoo where to find where to buy accutane steroids advair diskus 100 50 price

Առատաշենի Սուրբ Աստվածածին

2015թ.-ի հունիսի 19-ին կայացավ եկեղեցու բացման և օծման արարողությունը, ձեռամբ Արմավիրի Թեմի Առաջնորդ գերաշնորհ Տեր Սիոն եպիսկոպոս Ադամյանի, մասնակցությամբ Հայոց Բանակի հոգևոր Առաջնորդ Տեր Վրթանես եպիսկոպոս Աբրահամյանի և Արմավիրի թեմի հոգևորական դասի:

Եկեղեցու բարերարն է համայնքի բնակիչ տիար Արամ Պողոսյանը, ով ՊՆ պահեստային գնդապետ է և Արցախյան ազատամարտի մասնակից:  Եկեղեցին բազիլիկ կառույց է, որի ճարտարապետն է Սամվել Հակոբյանը: Ճարտարապետի օգնականն է համայնքի բնակիչ Վարդան Պողոսյանը, իսկ քանդակագործ վարպետը Աշոտ Ներսիսյանն է, ովքեր բոլոր աշխատանքները կատարել են մեծ նվիրումով և սիրահոժար կերպով, այդ կերպ իրենց ներդրումն ունենալով եկեղեցու կառուցման գործին:

Վեհափառ Հայրապետի սրբատառ կոնդակովվ նորաօծ եկեղեցու բարերարը պարգևատրվել է «Սուրբ Ներսես Շնորհալի» շքանշանով:

Բարեկարգվել է նաև եկեղեցու հարակից տարածքը, որին իրենց մասնակցությունն են ունեցել հավատավոր զավակներ և′ համայնքում, և′ արտերկում ապրող, ինչպես նաև դպրոցի  տնօրինությունը և համայնքապետարանը՝ համայնքապետ Վահրամ Հարությունյանի գլխավորությամբ:

Եկեղեցին անվանակոչվել է Սուրբ Մարիամ Աստվածածնի անունով, ի հիշատակ  բարերարի մոր և բոլոր մայրերի:

Եկեղեցու հոգևոր հովիվն է`  Տ. Ներսես քհն. Ռուշանյանը