Տեր Արիս քահանա Խաչատրյան

Տեր Արիս քհն. Խաչատրյան

Տեր Արիս քհն. Խաչատրյան

Ծնվել է 1987թ. սեպտեմբերի 28-ին, ՀՀ Արմավիրի մարզի Նորավան գյուղում:

2004թ.  ընդունվել է Գևորգյան հոգևոր ճեմարան:

2008թ. դեկտեմբերի 25-ին Սբ. Ստեփանոս նախավկայի և առաջին մարտիրոսի հիշատակության տոնին ձեռամբ Տեր Արարատ եպիսկոպոս Գալթագճյանի ձեռնադրվել է սարկավագ:

2010թ. ավարտել է Գևորգյան հոգևոր ճեմարանը և Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ կաթողիկոսի տնօրինությամբ նշանակվել եմ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի պարետ:

2012թ. Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ կաթողիկոսի տնօրինությամբ նշանակվել ծառայելու ՀՀ ԶՈՒ Հոգևոր առաջնորդությունում, Արմավիր քաղաքի մարշալ Բաղրամյանի անվան ուսումնական զորամասում:

2016թ.-ի փետրվարի 2-ին Ս. Ղևոնդյանց տոնին ձեռնադրվել է քահանա:

2016թ.-ի մարտի 25-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ կաթողիկոսի տնօրինությամբ նշանակվել է Արմավիրի թեմի Ջանֆիդայի Սուրբ Կարապետ եկեղեցու հոգևոր հովիվ, համատեղությամբ ծառայելով ՀՀ ԶՈՒ Հոգևոր առաջնորդությունում, Արմավիր քաղաքի մարշալ Բաղրամյանի անվան ուսումնական զորամասում:

Ունի մեկ որդի: