buy phenergan elixir online uk cost of doxycycline for dogs retail price lipitor 20 mg cost of lipitor vs crestor buying viagra online canada legal

Ջաֆիդայի Սբ. Կարապետ եկեղեցի

 2014թ. մայիսի 10-ին Արմավիր մարզի Ջանֆիդա համայնքում ձեռամբ Արմավիրի թեմի Առաջնորդ Տ. Սիոն Եպիսկոպոս Ադամյանի և մասնակցությամբ ՀՀ ԶՈՒ հոգևոր Առաջնորդ` Տ. Վրթանես Եպիսկոպոս Աբրահամյանի, Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Լուսարարապետ` Տ.  Հովնան Եպսիկոպոս Հակոբյանի մասնակցությամբ և Արմավիր թեմի հոգևոր դասի կատարվեց  նորակառույց  Սուրբ Կարապետ Եկեղեցու օծման արարողությունը:

Ջանֆիդա գյուղում եկեղեցի կառուցել է Կարապետյան եղբայրներից՝ Արթուր Կարապետյանի բարերարությամբ, ով իրականացրել է նաև իր ծնողների ու նախնիների երազանքը: Նա ջանք ու եռանդ և ոչ մի նյութական միջոց չի խնայել, որպեսզի հայրենի համայնքը ունենա աղոթքի տեղ:  Բարերարը եկեղեցին կառուցել է իր ծնողների հիշատակին և ցանկացել է կոչվի իր Կարապետ պապի անունով`  Սուրբ Կարապետ:

Եկեղեցին բացման օրվանից մինչև 2016թ.-ի մարտ ամիսը ունեցել է այցելու հոգևորական:

Այժմ եկեղեցու հոգևոր հովիվն է Տեր Արիս քահանա Խաչատրյանը: