ԹԵՄԱԿԱԼ ԱՌԱՋՆՈՐԴ` Տ.ՍԻՈՆ ԵՊՍ. ԱԴԱՄՅԱՆ

(ավազանի անունը՝ Ռոբերտ)

Ծնվել է 1963թ. սեպտեմբերի 20-ին, Իրանի Աբադան քաղաքում:

1970թ. ընտանիքով հայրենադարձվել է Հայաստան և բնակություն հաստատել Էջմիածին քաղաքում:

1970-1980թթ. սովորել և ավարտել է տեղի թիվ 6 միջնակարգ դպրոցը:

1980թ. ընդունվել է Մայր Աթոռ Սբ.Էջմիածնի Գևորգյան հոգևոր ճեմարան:

1985թ. ձեռամբ Տ.Հուսիկ արքեպս. Սանթուրյանի ձեռնադրվել է սարկավագ: Հետձեռնադրության ծառայության է նշանակվել Վեհարանում որպես քարտուղար:

1986թ. մարտին պաշտպանել է ավարտաճառ «Սարգիս Շնորհալու հորդորակները» թեմայով:

1987թ. ձեռամբ Տ.Ներսես արքեպս. Պոզապալյանի ձեռնադրվել է կուսակրոն քահանա:

1987-1988թթ. եղել է Արարատյան հայրապետական թեմի առաջնորդական փոխանորդի օգնականը:

1988-1999թ. հոգևոր ծառայության է անցել Բուլղարիայում իբրև Վառնայի հոգևոր հովիվ:

1991թ. ներկայացնելով վարդապետական թեզ «Բուլղար Ուղղափառ Եկեղեցին» թեմայով, ստացել է մասնավոր վարդապետության չորս աստիճան:

1997թ. հոկտեմբերի 20-ին Ամենայն Հայոց Գարեգին Ա կաթողիկոսի կոնդակով ստացել է մանուշակագույն ծաղկյա փիլոն կրելու իրավունք և պատիվ:

1999թ. Վերադառնալով Հայաստան, կրկին նշանակվել է Արարատյան հայրապետական թեմի առաջնորդական փոխանորդի օգնական:

2000թ. մայիսի 22-ին Ամենայն Հայոց Գարեգին Բ կաթողիկոսի տնօրինությամբ նշանակվել է Գեղարքունյաց թեմի առաջնորդական տեղապահ:

2001թ. սեպտեմբերին Գարեգին Բ Ամենայն Հայոց հայրապետի տնօրինությամբ նշանակվել է Արմավիրի թեմի առաջնորդ:

2001թ. սեպտեմբերի 30-ին ձեռամբ Գարեգին Բ կաթողիկոսի ձեռնադրվել է եպիսկոպոս: