buying propranolol in the uk how much is prevacid at costco costa allegra cruise ship fire where to buy generic plavix aciclovir tablets for sale uk

Մեծամորի Ս. Ղազար եկեղեցի

Սուրբ Ղազար եկեղեցին կառուցվել է 2002 թվականին ամերիկաբնակ տեր և տիկին Զավեն և Ազատուհի Դադեկյանների բարերարությամբ։ Արմավիրի թեմի Մեծամորի միակ եկեղեցին օծվել է 2005 թվականի հոկտեմբերի 22-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսի կողմից։

Մեծ Պահքի 41-րդ օրը, Հայաստանյաց Առաքելական եկեղեցում Ղազարոսի հարության հիշատակի օրն է։ Այդ օրը տարբեր վայրերից ուխավորներ են գալիս Մեծամորի Սուրբ Ղազար եկեղեցի ուխտի պատարագին մասնակցելու։

Եկեղեցու ճարտարապետն է՝ Խաչիկ Դանիելյանը:

Եկեղեցու հոգևոր հովիվն է  Տ. Տաթև քհն. Կիրակոսյանը: