Սարդարապատի Սուրբ Աստվածածին եկեղեցի
Արմավիրի մարզի Սարդարապատ գյուղում (նախկին անվանումը Հոկտեմբեր ) դեպի արևմուտք տարածվում է 19-րդ դարի մի հոյակերտ եկեղեցի: Տեղի բնակիչների համատեղ ուժերով եկեղեցաշինությունը սկսվել է 1865թ. և ավարտվել` 1882թ.: Բազիլիկ տիպի եկեղեցի է, լայնությունը 33 մ և երկարությունը 17 մ, տանիքը հողածածկ: Սուրբ խորանից վերև կան երկու թաքստոցներ, որտեղ ապաստանել է Հովհաննես Բաղրամյանը, երբ Սարդարապատի հերոսամարտում վիրավորվել է:
Գյուղի ժողովրդի հավաստմամբ նրան այդ թաքստոցում բուժել և խնամել են գյուղի տատիկները: Ժողովուրդը պատմում է նաև որ այդ խորշերում ձմռանը ձյուն են հավաքել, իսկ գարնան գալուն պես վրան դոշաբ լցրել և որպես պաղպաղակ կերել:
Ըստ տեղեկությունների, եկեղեցու գերանները բերվել են Արևմտյան Հայաստանից` Սարիղամիշից:
Ինչպես հիշում են գյուղի տարեցները, եկեղեցում պատարագ է մատուցել նաև Խրիմյան Հայրիկը:
1937թ-1980թ. եկեղեցին գործածվել է որպես հացահատիկի պահեստ:
Նահապետ Գևորգյանի բարերարությամբ հիմնովին վերանորոգված Սարդարապատի Սբ. Աստվածածին եկեղեցու վերաօծումը 2010թ-ի նոյեմբերի 1-ին կատարվեց ձեռամբ Ն.Ս.Օ.Տ.Տ Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսի:
Ի գնահատություն Հայ եկեղեցուն ու ժողովրդին մատուցած ծառայությունների Ն.Ս.Օ.Տ. Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց Հայրապետի կոնդակով տեր և տիկին Գևորգյաններին շնորհվել է Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բարձրագույն շքանշան:
Եկեղեցու հոգևոր հովիվն է Տ. Սարգիս քհն. Խլղաթյանը:
- Տ. Սարգիս քհն. Խլղաթյան