Արմավիրի քաղաքի Սուրբ Գրիգոր Նարեկացի եկեղեցի
2014թ-ի մայիսի 31-ին, հանդիսավոր պայմաններում օծվեց Սուրբ Գրիգոր Նարեկացի եկեղեցին , որի հիմնարկեքը տեղի էր ունեցել 2012 թվականին՝ Հայ Առաքելական Սուրբ եկեղեցու Արմավիրի թեմի առաջնորդ` Տեր Սիոն Եպիսկոպոս Ադամյանի հանդիսապետությամբ:
Եկեղեցու Օծումը կատարվեց ձեռամբ Արմավիրի թեմի առաջնորդ` Գերաշնորհ Տեր Սիոն Եպս. Ադամյանի և մասնակցությամբ Նոր Նախիջևանի և Ռուսաստանի թեմի առաջնորդ` Գերաշնորհ Տեր Եզրաս Արքեպիսկոպոս Ներսիսյանի, Վրաստանի Հայոց թեմի առաջնորդ Գերաշնորհ Տեր Վազգեն Եպս. Միրզախանյանի, Գեղարքունիքի առաջնորդ` Գերաշնորհ Տեր Մարկոս Եպիսկոպոս. Հովհաննիսյանի, Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Լուսարարապետ` Տեր Հովնան Եպիսկոպոս Հովնանյանի, Վանորեից տեսչության տեսուչ` Գերաշնորհ Տեր Արտակ Եպիսկոպոս Տիգրանյանի:
Նորակառույց Եկեղեցին բազիլիկ կառույց է, ունի զանգակատուն: Ճարտարապետ Միքայել Մկրտչյանի նախագծով, բարերար Կարեն Մկրտչյանի հովանավորությամբ, ով երկու տասնամյակից ավելի բնակվում է ՌԴ Սանկտ Պետերբուրգ քաղաքում և տեղի հայ համայնքի նախագահն է ու Հայ առաքելական եկեղեցու ատենապետը:
Սբ. Գրիգոր Նարեկացի եկեղեցու ուխտի օրն է՝ Սրբոց Թարգմանչաց տոնի օրը, հոկտեմբերի երկրորդ շաբաթ օրը:
Եկեղեցում ծառայում են երկու հոգևորական՝ Տ. Սեփանոս քհն. Մելիքյանը և Տ. Տաճատ քհն. Ինջիղուլյանը:
2014-2020թթ Տ. Սեփանոս քհն. Մելիքյանը հանդիսացել է եկեղեցու հոգևոր հովիվը:
2020թ-ի մարտ ամսից եկեղեցու հոգևոր հովիվն է Տ. Տաճատ քհն. Ինջիղուլյանը, ծիսակատար հոգևորական՝ Տեր Ահարոն քհն. Գրիգորյան: