where to buy norvasc online where can i buy viagra in kzn can i buy clomid from walgreens how to order seroquel online can you buy promethazine-codeine in stores

Արշալույսի Ս.Աստվածածին եկեղեցի

Արշալույս գյուղի Ս.Աստվածածին եկեղեցին կառուցվել է 1907-1909 թթ.: Ավանդության համաձայն, Աստվածամոր գդալը գտնվում է եկեղեցու կառուցման տեղում:
1907 թվականին Ամենայն Հայոց Կաթողիկոս Խրիմյան Հայրիկի օրհնությամբ սկսվեց եկեղեցու շինարարությունը:
1909 թվականին ավարտվեց եկեղեցու շինությունը, և Տ.Մատթեոս Բ Կոստանդնապոլսեցի Իզմիրլյան Կաթողիկոսի բարեհաճ կարգադրությամբ, երկու եպիսկոպոս, երեք վարդապետ, երկու գյուղի քահանա` Տ.Սեդրակ և Տ.Գրիգոր, սարկավագներ և դպիրներ կատարեցին եկեղեցու օծման արարողությունը:
1938 թվականի երկրաշարժի ժամանակ եկեղեցու պատը ճեղքվածք ունեցավ: Այդ թվականից եկեղեցին դարձվեց գյուղի պահեստ, իսկ ավելի ուշ՝ ակումբ: Հայրենական պատերազմի ժամանակ եկեղեցին դարձավ զորանոց, պատերի վրա փակցվեցին զանազան լոզունգներ:
1977թ. եկեղեցին վերակառուցվեց հավատացյալ ժողովրդի ձեռամբ: 1978թ. եկեղեցին վերստին օծվեց Տ.Կոմիտաս արքեպիսկոպոս Ստեփանյանի ձեռքով: Գերաշնորհ Տ.Ասողիկ եպս. Արիստակեսյանի կարգադրությամբ եկեղցին վերստին վերաբացվեց:

Եկեղեցու հոգևոր հովիվն է  Տ. Հարություն քհն. Քեսաբյանը: