Բամբակաշատի Ս.Աստվածածին եկեղեցի

17 դ. եկեղեցու տեղում եղել է փայտաշեն տանիքոով մատուռ այնուհետև  1901-1914թթ     գյուղի համայնքի ուժերով և օժանդակությամբ Նոր Նախիջևանի հայ համայնքի  կառուցվել է Ս.Աստվածածին եկեղեցին: Եկեղեցին օծվել է Խրիմյան Հայրիկի ձեռամբ: Առաջին քահանան եղել է Տեր Հովհաննես Հովհաննիսյանը:

Խորհրդային տարիներին եկեղեցին վերածվել է թունաքիմիկատների պահեստի: 1987թ Վազգեն Ա Կաթողիկոսի հրամանով վերաբացվել է: Վերանորոգվել է ազգային բարերար Գևորգ Հովնանյանի օժանդակությամբ և վերաօծվել  է 1991թվականին

Եկեղեցու հոգևոր հովիվն է  Տ. Գևորգ քհն. Միրզախանյանը: